Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

ՈՒշագրավ զարգացումներ Ազնավուրի հրապարակում

ՈՒշագրավ զարգացումներ Ազնավուրի հրապարակում
04.06.2012 | 06:57

Հունիսի 15-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվելու է ճապոնացի աշխարհահռչակ գիտնական, աշխարհի բազմաթիվ նշանավոր համալսարանների պատվավոր դոկտոր, անթիվ-անհամար քաղաքների պատվավոր քաղաքացի և Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ Դայկադու Իկեդայի լուսանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսը։ Բնականաբար, սույն նշանակալից իրադարձության մասին պետք է հանրությանը իրազեկել մեկնարկից գոնե մի քանի օր առաջ։ Եվ ահա նկարչի տան պատշգամբից կախվում է համապատասխան իրազեկող պաստառը։ Մեկ օր անց հայտնվում է մայրաքաղաքի քաղաքապետարանի ներկայացուցիչը և ստիպում պաստառը հանել, քանզի այն հակասում է քաղաքապետարանի ինչ-ինչ որոշմանը։ Ակներևաբար, նման որոշում գոյություն ունի և քաղաքապետարանի ծառայողը գործում է օրենքի տառին համապատասխան` ակամա աբսուրդային իրավիճակ ստեղծելով։ Չէ՞ որ նկարիչներն իրազեկում են ցուցահանդեսի մասին իրենց սեփականությունը հանդիսացող շենքի ճակատից, միաժամանակ իրազեկումը լիովին համապատասխանում է իրենց իրականացրած գործունեությանը։ Ինչևէ, քաղաքապետարանը պետք է նման «խաղ»-որոշումը վերանայի։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4056

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ